Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Նյարդաբանություն

Սպոնդիլոլիսթեզ. armeniamedicalcenter.am

Սպոնդիլոլիսթեզ. armeniamedicalcenter.am

Սպոնդիլոլիսթեզը վիճակ է, երբ ողնաշարի մի ողը սահում է մյուսից հետ կամ առաջ: Դեպի առաջ սահելու դեպքում այն անվանվում է անտերոլիսթեզ, դեպի հետ՝ ռետրոլիսթեզ: Սպոնդիլոլիսթեզը կարող է առաջացնել ողնաշարի ձևափոխում, ողնաշարային խողովակի նեղացում, նյարդարմատների սեղմում:

Այն հանդիսանում է դեռահասների մոտ գոտկային շրջանի ցավերի առավել տարածված պատճառը: Հիվանդությունը հաճախ զարգանում է այդ տարիքում, երբ օրգանիզմն ակտիվ աճի գործընթացում է: Դեգեներատիվ սպոնդիլոլիսթեզը հաճախ սկսվում է քառասուն տարեկանից հետո: Այն առկա է տղամարդկանց 5-6 տոկոսի և կանանց 2-3 տոկոսի մոտ:

Սովորաբար ախտաբանությունը դիտվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ կապված մասնագիտություն ունեցողների մոտ:

Պատճառները և տեսակները

Տարբերում են 5 հիմնական տեսակ.

  • Դիսպլաստիկ, որի պատճառը ողնաշարի որևէ հատվածի /ֆասետային հոդեր/ ձևավորման բնածին արատն է:
  • Իսթմիկ սպոնդիլոլիսթեզ, երբ առկա է ողնաշարի միջհոդային հատվածի արատ: Եթե արատն առանց տեղաշարժի /սահումի/ է, ապա դա սպոնդիլոլիզ է: Իսթմիկ սպոնդիլոլիսթեզը կարող է զարգանալ կրկնվող տրավմաների /վնասվածք/ հետևանքով և հաճախ հանդիպում է մարզիկների մոտ:
  • Դեգեներատիվ, որն առաջանում է ողնաշարի հոդերում, աճառային հյուսվածքում՝ դեգեներատիվ փոփոխությունների հետևանքով: Հաճախ հանդիպում  50-ից բարձր տարիքի մարդկանց մոտ /հատկապես՝ 65-ից բարձր/: Կանանց մոտ հանդիպում է ավելի հաճախ՝ 3:1-ի հարաբերությամբ: Հիմնականում առաջանում է ողնաշարի գոտկային շրջանի երկու մակարդակում՝ L4-L5 և L3-L4: Երբեմն միաժամանակ լինում է նաև պարանոցային շրջանում:
  • Տրավմատիկ  /վնասվածքային/ -անմիջապես կապված է ողնաշարի վնասվածքի  հետ:
  • Պաթոլոգիական - ի հայտ է գալիս ոսկրային արատի հետևանքով, օրինակ, ուռուցքի:


Ըստ թեքվածության աստիճանի՝ տարբերում ենք հինգ աստիճան.

  • Առաջին՝ թեքումը մինչև 25 տոկոս,
  • Երկրորդ՝ 26-50 տոկոս,
  • Երրորդ՝ 51-75 տոկոս,
  • Չորրորդ՝ 76-100 տոկոս,
  • Հինգերորդ, երբ մի ողը լրիվ դուրս է գալիս մյուս ողի սահմաններից։


 
Նպաստող գործոններն են ժառանգական նախատրամադրվածությունը, ողնաշարում առկա խնդիրները, ողնաշարի վնասվածքները, ծանրաբեռնվածությունը:

Ախտանշանները

  • Ցավ գոտկատեղում կամ ոտքերում, որն ուժեղանում է ծանրաբեռնվածությունից:


Դիտվում է նաև շարժումների սահմանափակում:

Հաճախ գանգատվում են երկար կանգնելուց կամ քայլելուց հետո նստանյարդի ուղղությամբ ցավից, ոտքերում հոգնածության զգացողությունից: Նստած վիճակում ցավեր հիմնականում չեն լինում:

  • Մկանների լարվածություն ազդրերի հետին շրջանում, մեջքի ստորին հատվածի ճկունության նվազում, ողնաշարն ուղղելիս՝ ցավ կամ տհաճության զգացում:
  • Որոշ բուժառուներ նշում են ցավ, թմրածություն, ծակծկոց և թուլություն ոտքերում, որն հետևանք է նյարդարմատների սեղմման:


Ախտորոշումը

Սպոնդիլոլիսթեզը ախտորոշվում է ռենտգեն հետազոտությամբ: Կարող են իրականացվել նաև ՀՏ, ՄՌՏ:

Բուժումը

Բուժումը հիմնականում կոնսերվատիվ է՝ ողնաշարի բեռնաթափում, հանգիստ, բուժական մարզումներ, դեղորայքային բուժում, կորսեթների օգտագործում:

Վիրահատական միջամտություն արվում է 3-5-րդ աստիճանների դեպքում:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ